ԼԼիլիթ Ասատրյան

Անահիտ Ավանեսյանը մասնակցել է «Հայաստանի անհետաձգելի և աղետների բժշկության միջազգային ուսումնավարժական կենտրոնի» բացմանը

Անահիտ Ավանեսյանը մասնակցել է «Հայաստանի անհետաձգելի և աղետների բժշկության միջազգային ուսումնավարժական կենտրոնի» բացմանը

Հայաստանն առաջինն է ԱՀԿ եվրոպական տարածաշրջանում, որ անցյալ տարի հյուրընկալել է ԱՀԿ արագ արձագանքման բժշկական թիմերի գլոբալ հանդիպումը և ազդարարել արագ արձագանքման բժշկական թիմի ստեղծման մասին: Այդ մասին ասված է ՀՀ ԱՆ ֆեյսբուքի էջում:

 
Հնարավոր է սա 6 people նկարն է
 

«Բացի դրանից՝ աշխատանքներ են տարվում ամբողջ հանրապետությունում անհետաձգելի բուժօգնության ծառայություններն ուժեղացնելու, ինչպես նաև շտապօգնության միասնական համակարգի շրջանակներում ծառայությունը հագեցնելու անհրաժեշտ գիտելիքներով և հմտություններով զինված կադրերով:

 
Հնարավոր է սա 3 մարդ, ամբիոն and տեքստ նկարն է
 

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը մասնակցել է «Հայաստանի անհետաձգելի և աղետների բժշկության միջազգային ուսումնավարժական կենտրոնի» բացմանը:

 
Հնարավոր է սա 8 մարդ and հիվանդանոց նկարն է
 

Առողջապահության նախարարության, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի, «Էրեբունի» բժշկական կենտրոնի, «Բեթ Իսրայել Սարկավագ բժշկական կենտրոնի» Հարվարդի բժշկական ֆակուլտետի համագործակցությամբ ստեղծված նոր ուսումնական կենտրոնը համընդհանուր ծրագրի բաղադրիչներից մեկն է:

 
Հնարավոր է սա 14 մարդ and հիվանդանոց նկարն է
 

Ժամանակակից կենտրոնը հագեցած է ուսումնական և սիմուլյացիոն անհրաժեշտ նյութերով, սարքավորումներով, ներդրված են միջազգային և տեղական կրթական ծրագրեր:

 

Կենտրոնի գործունեության մեկնարկը տրվեց հուշագրի կնքմամբ»,- նշված է գրառման մեջ:

 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում