Յունիս 19-ը՝ 60 երկվայրկեանի մէջ. արևմտահայերէն լուրեր

ԼԼիլիթ Ասատրյան

Ատրպէյճանի զինուած ուժեը կրակած են Սոթքի և Երասխի հայկական դիրքերուն և Երասխի մէջ կառուցուող մետաղի գործարանին ուղղութեամբ:

Ատրպէյճան Արցախի մէջ հրադադարը խախտած է՝ կիրառելով հրաձգային զէնք:

Արցախի մէջ չեղարկուած են բոլոր ոչ հրատապ հետազօտութիւններն ու միջամտութիւնները:

Արարատ Միրզոյեան Մինսքի մէջ պիտի մասնակցի ՀԱՊԿ Արտաքին գործոց նախարարներու խորհուրդի նիստին:

Բոլորը կը հասկնան, որ Ատրպէյճանի և Հայաստանի միջև խաղաղութիւնը այլընտրանք չունի. Օւերչուք:

Ապաշրջափակումը պիտի սկսի Երասխ-Ջուլֆա-Մեղրի-Հորադիզ երկաթուղիի վերականգնումով, երբ ստորագրուի համապատասխան փաստաթուղթ. Ռուսաստանի փոխվարչապետ:

Եւրասիական տնտեսական միութեան օրակարգին մէջ միասնական արժոյթի ստեղծման հարց չկայ. Օւերչուք:

Յառաջիկային կարելի պիտի ըլլայ հայ-վրացական սահմանը հատել նոյնականացման քարտերով:

Ամերիկան մտադիր չէ հակամարտութեան մէջ մտնելու Չինաստանի հետ. Պլինքըն:

Չինաստան և Միացեալ Նահանգներ Պլինքընի այցելութեան  ժամանակ յառաջընթացք արձանագրած են  որոշ հարցերով. Սի Ծինփին:

Անի Զէյթունցեան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում