ԼԼիլիթ Ասատրյան

Ալեն Սիմոնյանը հանդիպել է «Հիշատակի գնացք» նախագծի աշակերտներին

Ալեն Սիմոնյանը հանդիպել է «Հիշատակի գնացք» նախագծի աշակերտներին

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հունիսի 19-ին  հանդիպել և բարի ճանապարհ է մաղթել «Հիշատակի գնացք» մշակութային-կրթական նախագծի աշակերտներին:

Նախագիծը մեկնարկել է նախորդ տարի Ռուսաստանի և Բելառուսի խորհրդարանների նախաձեռնությամբ, այս տարի դրան միացել են Հայաստանի և ԵԱՏՄ անդամ մյուս երկրների խորհրդարանները: Ծրագրով ավագ դպրոցի աշակերտների  համար ճանաչողական այց է կազմակերպվում Ռուսաստանի և Բելառուսի  այն տարածքներ, ուր տեղի են ունեցել Հայրենական մեծ պատերազմի թեժ մարտերը:

ՌԴ ԴԺ Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյից տեղեկանալով ծրագրի մանրամասներին` ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը նախորդ տարի հաստատել էր Հայաստանի մասնակցությունը:

ԿԳՄՍ նախարարության և «Մոսկվայի տան» հետ համատեղ իրականացված մրցույթի արդյունքում ընտրվել է 20 աշակերտ, որոնք վաղը կմեկնեն Մոսկվա, այնուհետև գնացքով կուղևորվեն Ռուսաստանի և Բելառուսի 15 քաղաք` մասնակցելու Հայրենական մեծ պատերազմում  նացիզմի դեմ տարած հաղթանակին նվիրված տարբեր միջոցառումների:

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը շնորհավորել է պատանիներին` խորհուրդ տալով այլազգի հասակակիցներին ներկայացնել մեր երկիրն ու խոսել Հայրենական պատերազմում հայ ժողովրդի մասնակցության, հերոսական պատումների  և մեծ ավանդի մասին: «Հիշեք, որ հայ եք, անկախ Հայաստանի քաղաքացի և հենց այդ զգացումներով էլ ընկերացեք ձեր տարեկիցների հետ»,- նշել է ՀՀ ԱԺ նախագահը` բարի երթ մաղթելով նրանց:

ՀՀ ԱԺ պատգամավոր Ալեքսեյ Սանդիկովը ուղեկցելու է աշակերտներին ճամփորդության ընթացքում: Նրա խոսքով՝ նախագիծը կարևորվում է նոր սերնդին մեր նախնիների հերոսական անցյալի հետ ծանոթացնելու առումով, իսկ պատանիները հնարավորություն են ունենալու տեղում տեսնելու և պատկերացում կազմելու մեր հերոսական պապերի կողմից կերտած հաղթանակի մասին:

Խոսելով ծրագրին իրենց մասնակցությունից` աշակերտները նշել են, որ մեծ հետաքրքրությամբ են գնացքով ուղևորվելու Երկրորդ համաշխարհային պատերազմի բովով անցած քաղաքներ և շատ բան ունեն պատմելու մեր երկրի, մեր սովորույթների մասին:

Ծրագրի շրջանակում 2025 թվականին նախատեսվում է Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 80-ամյակին կազմակերպել «Հիշատակի գնացք»` ԱՊՀ անդամ բոլոր երկրների դպրոցականների մասնակցությամբ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում