ԼԼիլիթ Ասատրյան

ՃՏՊ Իջևան քաղաքում․ կան տուժածներ

ՃՏՊ Իջևան քաղաքում․ կան տուժածներ

Հունիսի 18-ին` ժամը 23։41-ին, Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Իջևան քաղաքի «Կասկադ» սրճարանի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ քաղաքի Ս․ Օհանյան փողոցում բախվել են VAZ-2107 (վարորդ՝ Վ. Վ., ծնված 1988 թ․) և VAZ-2106 (վարորդ՝ Հ. Օ., ծնված 1995 թ․) մակնիշների ավտոմեքենաները։ Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ VAZ-2107 մակնիշի ավտոմեքենայի վարորդը և ուղևոր՝ Մ․ Մ․-ն (ծնված 1967 թ․) տեղի ուժերով դուրս են բերվել ավտոմեքենայից․ վարորդը հոսպիտալացվել է, իսկ ուղևորը տեղափոխվել Իջևանի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են համապատասխանաբար ծանր և միջին ծանրության։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում