ԼԼիլիթ Ասատրյան

Ապարան-Քուչակ ավտոճանապարհին բախվել են ավտոմեքենաներ․ կա զոհ և տուժած

Ապարան-Քուչակ ավտոճանապարհին բախվել են ավտոմեքենաներ․ կա զոհ և տուժած

Հունիսի 18-ին, ժամը 19։53-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ապարան-Քուչակ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ կա արգելափակված քաղաքացի։

 

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Ապարան-Քուչակ ավտոճանապարհի 12-րդ կմ-ին բախվել են VAZ (վարորդ՝ Ս․ Խ․, ծնված 1972 թ․) և Toyota Alphard (վարորդ՝ Ա․ Հ․, ծնված 1977 թ.) մակնիշների ավտոմեքենաները։

 

Փրկարարները VAZ մակնիշի ավտոմեքենայի վարորդի դին դուրս են բերել և մոտեցրել դի տեղափոխող ավտոմեքենային, իսկ ուղևոր Ա․ Ն․-ին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, ով հոսպիտալացվել է Ապարանի ԲԿ։

 

Փրկարարները սահմանազատել են տարածքը, հոսանքազրկել ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում