Մթերքում կենդանական և բուսական ծագում ունեցող ճարպի որակական ցուցանիշը կստուգվի նոր սարքավորումներով

ԼԼիլիթ Ասատրյան

Այս սառնարանում են պահվում այն կաթնամթերքի նմուշները, որոնք հերթով անցնելու են Փորձագիտականի նոր սարքավորումների միջով. առաջին անգամ այս կենտրոնում հետազոտությամբ հնարավորություն կլինի պարզել սննդամթերքում՝ հատկապես կաթնամթերքում, կենդանական և բուսական ծագում ունեցող ճարպերի որակական ցուցանիշը:

Սոֆյա Սարգսյան (ՀՀ ԱՆ փորձագիտական կենտրոնի կենսաբանական և թմրամիջոցների քրեագիտական փորձաքննությունների բաժնի քիմիկոս փորձագետ) - Սա քամած մածուն է, քամած մածունի համար վերցնում ենք նմուշ 10 գրամ: էս կշռվածքը ինձ համար համարվում է արդեն ճիշտ, և ես կարող եմ հետագա նմուշապատրաստումը կատարել:

Այնուհետև մշակման մի քանի փուլից հետո պատրաստի նմուշը լցնում են սրվակի մեջ և փոխանցում լաբորատորիային՝ վերջնական վերլուծության համար:

Սոֆյա Սարգսյան - Որպեսզի պարզենք՝ մեր նմուշում առկա են բուսակա՞ն, թե՞ կենդանական յուղեր, որպեսզի հասկանանք՝ ինչ որակի մթերքի հետ գործ ունենք:

Հետազոտության արդյունքները ստանալուց հետո միայն կկազմվի հստակ եզրակացություն:

Հրայր Ալեքսանյան (ՀՀ ԱՆ փորձագիտական կենտրոնի կենսաբանական և թմրամիջոցների քրեագիտական փորձաքննությունների բաժնի ավագ փորձագետ) - Որի հիման վրա էլ որոշումն իրականացնող մարմինը արդեն իր գործողությունները կկատարի, դա կլինի թե՛ կաթնամթերքի սֆերայի վերահսկողություն, թե՛ թույլ կտան էդ կաթնամթերը շուկա դուրս գա կամ չէ:

Ըստ կարգավորման՝ կաթնամթերքի փաթեթի վրա պետք է նշված լինի, թե ինչ ճարպեր է այն պարունակում: Փորձագետների խոսքով՝ որոշ դեպքերում կաթնամթերքը ներառում է և՛ կենդականան, և՛ բուսական ծագում ունեցող ճարպեր, սակայն նշված է լինում միայն մեկը:

Հրայր Ալեքսանյան - Պետք է լինեն կենդանական ծագման ճարպայուղեր, որոնք որ բնական են, իսկ եթե լինեն բուսական ծագման ճարպայուղեր,արտադրողը պետք է պարտադիր մակնշի իր արտադրանքի վրա, որ դա պանրային արտադրանք է, կաթնամթերքային արտադրանք է, սմետանային արտադրանք է, որը որ պարտադիր պետք է նշվի, որ կան բուսական ծագման ճարպաթթուներ, ճարպայուղեր:

Կենտրոնի այս նոր հետազոտությունը հնարավորություն կտա բարձրացնել համապատասխան արտադրանքի նկատմամբ վերահսկողությունը, ինչը կնվազեցնի շուկայում այն կեղծումները, որոնք վտանգավոր են մարդկանց առողջության համար։

Հեղինակ Լիանա Խաչատուրյան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում