Վարչապետ Փաշինյանը նոր նշանակումներ է կատարել

Վարչապետ Փաշինյանը նոր նշանակումներ է կատարել

Հունիսի 12-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը տասնյակից ավելի նշանակումներ է արել։ Նշանակվել են փոխնախարարներ, խորհրդականներ և կոմիտեների ղեկավարներ:

Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Զարուհի Բաթոյանը, որ սայլակի վրա տարիներ շարունակ պայքարում է հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների համար, վարչապետի որոշմամբ նշանակվել է Աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Նարեկ Բաբայանը, որ «Ելք» խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանի ամուսինն է, նշանակվել է Պետգույքի կառավարման կոմիտեի նախագահ: Լեզվաբան Դավիթ Գյուրջինյանը Լեզվի կոմիտեի նոր նախագահն է: Եթե հետևել եք նրա ֆեյսբուքյան էջին՝ կհիշեք «Հանուն մեր նյարդերի» շարքը, որտեղ նա հումորով պայքարում է ամենատարածված լեզվական սխալների դեմ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում