ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն այցելել է «Թումո» կենտրոն

Հայաստանը մասնակցել է Ինտերպոլի Trigger X միջազգային օպերացիային. շրջանառությունից դուրս են բերվել 248 միավոր հրազեն և ավելի քան 11 հազար փամփուշտ

Ոստիկանը 10 րոպե չանցած եղել է դեպքի վայրում․ ՆԳ նախարարը ներկայացրել է մանրամասներ Շաքիի միջադեպից

Դժվար քայլերով շարժվում ենք հանքարդյունաբերությունը բնապահպանական ժամանակակից ստանդարտներին համապատասխանեցնելու ուղղությամբ. Փաշինյան

Արցախի փողոցում 1 ամիս առաջ գտնված նորածինն արդեն լավ է, ունի անուն և ծննդական. մայրը դեռ չի գտնվել

ԼԼիլիթ Ասատրյան

Արցախի փողոցում գտնված նորածնի առողջական վիճակն արդեն բավարար է: Չորս շաբաթ առաջ երեխային ջերմության մինչև 31 աստիճան անկմամբ և շնչառական անբավարարությամբ տեղափոխել էին Մուրացան հիվանդանոց: Անհայտ ընկեցիկ գրառման կողքին ավելացել է նաև անունը՝ Մարիամ:

Սիրանուշ Էտիբարյան («Մուրացան» համալսարանական հիվանդանոցի գլխավոր բժշկի բուժ. գծով տեղակալ) - Ներկայում երեխայի վիճակը բավարար կայուն է, սնվում է կաթնախառնուրդով: Փաստաթղթերը կազմված են, ներկայացված են, սպասում ենք կազմավորման ավարտին:

Երեխան հաշվառված է որպես «առանց ծնողական խնամքի մնացած»: Ծննդյան վկայականն արդեն պատրաստ է: Միասնական սոցիալական ծառայությունից տրամադրել են երեխայի հետագա խնամքի հետ կապված նախնական եզրակացություն:

Ստելլա Ավագյան (Էրեբունի վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի երեխաների և սոցիալական պաշտպանության բաժնի պետ) - Վերջնական եզրակացությունը՝ երեխայի հետագա խնամքի հետ կապված եզրակացություն է տալիս Երևանի քաղաքապետարանը, որից հետո արդեն կորոշվի` երեխայի խնամքը որտեղ է իրականացվելու: Տեղավորման ձևերը երեխայի տարբեր են, կարող է լինել խնամակալությունը, կարող է լինել խնամատար ընտանիք, կարող է լինել որդեգրում, և կարող է լինել մանկան տուն՝ ինչ-որ հաստատություն, դեռևս դա վերջնական որոշված չէ:

Այն կիսաքանդ ավտոտնակում, որտեղ շենքի բնակիչը գտել էր երեխային՝ կեղտոտ կտորով փաթաթված, այժմ քարերով փակված է: Քննչական կոմիտեից հայտնում են՝ ծննդկանի ինքնությունը պարզելու, նրան հայտնաբերելու ուղղությամբ միջոցառումները շարունակվում են: Նույն հասցեում երկու տարի առաջ արկղի մեջ հայտնաբերված աղջկա ծնողներին այդպես էլ գտնել չստացվեց. երեխան որդեգրված է:

Հեղինակ` Լիանա Խաչատուրյան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում