Freedom House-ի նախագահն անդրադարձել է Ժողովրդավարության հայկական համաժողովին

Freedom House-ի նախագահն անդրադարձել է Ժողովրդավարության հայկական համաժողովին

Freedom House կազմակերպության նախագահ Մայք Աբրամովիցը Twitter-ի իր միկրոբլոգում անդրադարձել է Հայաստան կատարած այցին, վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ հանդիպմանը։

«Նախորդ շաբաթ պատիվ ունեցա ելույթ ունենալու Ժողովրդավարության հայկական երկրորդ ամենամյա համաժողովում: ՀՀ վարչապետի և նախագահի մասնակցությունը Հայաստանի կառավարության հանձնառության դրական ցուցիչ է՝ համագործակցելու միջազգային գործընկերների և քաղաքացիական հասարակության հետ՝ աջակցելու Հայաստանում ժողովրդավարությանը։ Քննարկեցինք Հայաստանում ժողովրդավարության ամրապնդումը անվտանգային մարտահրավերների և ժողովրդավարության սպառնալիքների պայմաններում, ինչպես նաև անդրադարձանք տեղական կառավարման, հաշվետվողականության և միջոլորտային համագործակցության կարևորությանը Հայաստանի ժողովրդավարական զարգացման համար»,- գրել է Աբրամովիցը։

Freedom House-ի նախագահը տեղեկացրել է նաև, որ նախագահ Խաչատուրյանի հետ քննարկել է ժողովրդավարական զարգացումը և տարածաշրջանում խաղաղության հաստատման հեռանկարները։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում