Վարչապետի ասուլիսի գլխավոր շեշտադրումները

ԼԼիլիթ Ասատրյան

Վարչապետն այսօր ծավալուն ասուլիս է տվել: Ավելի քան 4 ժամ պատասխանելով լրագրողների հարցերին՝ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է վերջին շրջանի ամենակտուալ թեմաներին:

Երկրի ղեկավարը վերահաստատել է Երևանի դիրքորոշումը՝ սահմանից զորքերի հայելային հետքաշում՝ Խորհրդային միության Գլխավոր շտաբի 1975 թվականի քարտեզների հիման վրա` նշելով, որ Ադրբեջանի դիրքորոշման տեղաշարժ այս պահին չկա:

Ադրբեջանի հետ խաղաղության և հարաբերությունների հաստատման պայմանագրի շուրջ ինտենսիվ բանակցություններին անդրադառնալով՝ Փաշինյանը հույս է հայտնել, որ հնարավորինս արագ տեքստի շուրջ համաձայնության կհասնեն և կստորագրեն այն: Ըստ նրա` միջազգային հանրությունն ավելի է հակվում բանաձևին, որ Հայաստանն ու Ադրբեջանը պետք է փոխադարձաբար ճանաչեն միմյանց 29.800 և 86.600 քառակուսի կիլոմետր տարածքային ամբողջականությունը, և Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքների ու անվտանգության ապահովման շուրջ Բաքվի և Ստեփանակերտի միջև պետք է բանակցություն տեղի ունենա:

Վարչապետն անդրադարձել է նաև Ռուսաստանի և Արևմուտքի հետ մեր հարբերություններին, նաև որդու առևանգման փորձի շուրջ շահարկումներին և որոշ շրջանակների արձագանքին:

Ասուլիսի մանրամասները՝ Մուշեղ Իսախանյանի ռեպորտաժում:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում