Լուսինե Բադալյանը չի մասնակցի ԱՊՀ ՄԽՎ հանձնաժողովի նիստին. նրա մուտքը ՌԴ արգելվել է

Հաջորդ հանգրվանը կլինի առաջիկա օրերին ՀԷՑ-ի 100% բաժնետոմսերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու մասին ՀՀ Կառավարության որոշման ընդունումը. Ռոմանոս Պետրոսյան

Դատախազությունը պահանջում է հօգուտ պետության պատգամավոր Աղվան Վարդանյանից բռնագանձել անշարժ գույքեր, շուրջ 235,000,000 դրամ

ԵՄ անդամակցության շուրջ դեռևս չենք ունեցել խորքային հանրային քննարկումներ. Միրզոյան

Լուսինե Բադալյանը չի մասնակցի ԱՊՀ ՄԽՎ հանձնաժողովի նիստին. նրա մուտքը ՌԴ արգելվել է

Հաջորդ հանգրվանը կլինի առաջիկա օրերին ՀԷՑ-ի 100% բաժնետոմսերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու մասին ՀՀ Կառավարության որոշման ընդունումը. Ռոմանոս Պետրոսյան

Դատախազությունը պահանջում է հօգուտ պետության պատգամավոր Աղվան Վարդանյանից բռնագանձել անշարժ գույքեր, շուրջ 235,000,000 դրամ

ԵՄ անդամակցության շուրջ դեռևս չենք ունեցել խորքային հանրային քննարկումներ. Միրզոյան

16 տարի Մալիշկա համայնքը ղեկավարած Մհեր Մովսիսյանը դատապարտվել է ազատազրկման

ՏՏաթև Դանիելյան

Վայոց ձորի Մալիշկա համայնքի ՀՀԿ-ական նախկին ղեկավար Մհեր Մովսիսյանի նկատմամբ մեղադրական դատավճիռ է կայացվել: Մովսիսյանը դատապարտվել է 4 տարի 2 ամիս ժամկետով ազատազրկման՝ մեղավոր ճանաչվելով խոշոր չափի յուրացման, պաշտոնեական կեղծիքի և ընտրակաշառք տալու համար:

Կորյուն Սերոբյան (Դատախազության Հակակոռուպցիոն կոմիտեի մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետի տեղակալ) - Ընդ որում, համայնքի նախկին ղեկավարի նկատմամբ նաև նշանակվել է պատիժ՝ տեղական ինքնակառավարման մարմիններում 3 տարի պաշտոններ զբաղեցնելու իրավունքից զրկելը:

Ընտրակաշառքն ըստ դատախազի՝ բաժանվել է 2017-ի ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրությունների նախընտրական փուլում: 2002-2018 թթ. համայնքը ղեկավարած Մովսիսյանն այդ ժամանակ եղել է ՀՀԿ-ի առաջադրած ԱԺ պատգամավորի թեկնածու Աշոտ Արսենյանի Մալիշկայի նախընտրական շտաբի ղեկավարը:

«Ընտրակաշառքը բաժանվել ա համագյուղացիների շրջանում՝ յուրաքանչյուրին 10 հազար դրամ»:

Ընդհանուր առմամբ, ըստ մեղադրանքի՝ խոսքը 230 հազար դրամի ընտրակաշառքի մասին է: Համայնքի նախկին ղեկավարն անցնում է 2 դրվագով ևս: Դրանցից մեկով մեղադրյալ են նաև նրա կինն ու որդին: Որդին նույն համայնքի մարզադպրոցի տնօրենն է եղել, կինը՝ բուժքույրը:

«Սակայն աշխատանքի կանոնավոր չի հաճախել, մինչդեռ այդ պայմաններում որդու կողմից կազմվել են կեղծ փաստաթղթեր աշխատաժամանակի հաշվարկի, և այդ փաստաթղթերի հիման վրա համայնքի նախկին ղեկավարը հաշվարկել է աշխատավարձեր, որոնք տրամադրվել են նշված ՀՈԱԿ-ին, այնուհետև նաև արդեն՝ ՀՈԱԿ-ի տնօրենի մորը»:

Դատավճռով կինն ու որդին նույնպես մեղավոր են ճանաչվել և դատապարտվել տուգանքի, սակայն պատասխանատվությունից ազատվել են համաներման ակտի հիմքով: Մյուս դրվագով էլ նախկին համայնքապետը հաշվապահի հետ է մեղադրվում յուրացում կատարելու համար:

«Համայնքի նախկին ղեկավարը գլխավոր հաշվապահին տվել է համայնքի մի շարք բնակիչների տվյալներ, կազմվել են համապատասխան ցուցակներ և հրամաններ այն մասին, թե իբր այդ անձինք սոցիալապես անապահով ընտանիքներ են, և անհրաժեշտ է նրանց որպես օգնություն գումարներ տրամադրել»:

Դատախազի խոսքով՝ գումարը թեև դուրս է գրվել համայնքի բյուջեից, սակայն բնակիչներին չի տրվել, այլ յուրացվել է: Դա թաքցնելու համար էլ կազմվել են կեղծ փաստաթղթեր գումարները բնակիչներին հատկացնելու վերաբերյալ:

Հաշվապահը նույնպես մեղավոր է ճանաչվել, սակայն վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով ազատվել է պատասխանատվությունից: Մհեր Մովսիսյանը, պաշտպան Էմին Բեգլարյանի խոսքով, չի ընդունում առաջադրված մեղադրանքները:

Էմին Բեգլարյան (Մհեր Մովսիսյանի պաշտպան) - Պաշտպանական կողմը գտնում է, որ գործում առկա ապացույցները բավարար չէին մեղադրական դատավճիռ կայացնելու համար, ստանալուն պես միանշանակ վերաքննության կարգով բողոքարկվելու է:

16 տարի համայնքը ղեկավարած Մովսիսյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել երկրից չհեռանալու մասին ստորագրությունը՝ մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը: Ընդհանուր առմամբ համայնքին պատճառվել է 2 միլիոն 671 հազար դրամի վնաս, վերականգնվել՝ 410 հազարը, մյուս վնասը բռնագանձելու դատախազի հայցադիմումը բավարարվել է:

Հեղինակ՝ Տաթև Խաչատրյան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում