Մինչև տարեվերջ մի քանի հարցի պատասխան կունենանք. գլխավոր դատախազն անդրադարձել է Քոչարյանի գույքին

ԼԼիլիթ Ասատրյան

Գլխավոր դատախազն այսօր Ազգային ժողովում անդրադարձել է ապօրինի գույքի բռնագանձման գործերի ընթացքին, նշել, որ նոր հայցադիմումներով մոտ 100 մլրդ դրամի վերադարձի պահանջ է ներկայացվել: Աննա Վարդապետյանն անդրադարձել է նաև Ռոբերտ Քոչարյանի հնարավոր ապօրինի գույքի մասին տեղեկություններին:

Առանց անուններ տալու` նա նշել է, որ մինչև տարեվերջ կլինեն որոշ հարցերի պատասխաններ, բայց դրանք նախապես չեն բացահայտվի, որ գույքի դուրսբերումը երկրից բացառվի:

Դատախազն անդրադարձել է նաև Մարտի 1-ի գործի ընթացքին, Հայաստանում հանցագործությունների վիճակագրությանն ու թմրամիջոցների շրջանառության աճի պատճառներին:

Մանրամասները` Անի Օհանյանի ռեպորտաժում:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում