ՄՄարիամ Մխիթարյան

Հայաստանյան պատվիրակության ղեկավարը ԵԽԽՎ ամբիոնից զգուշացրել է իրական ցեղասպանության վտանգի մասին

Հայաստանյան պատվիրակության ղեկավարը ԵԽԽՎ ամբիոնից  զգուշացրել է իրական ցեղասպանության վտանգի մասին

Հայաստանյան պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանը ԵԽԽՎ ամբիոնից  հայտարարել է, որ Ադրբեջանը երեկ պաշտոնապես շրջափակել է Արցախը:

«Եթե մինչ այդ հայտարարվում էր, որ դեկտեմբերից միջանցքը փակել են ադրբեջանցի «բնապահպանները», և պաշտոնական Բաքուն դրա հետ ոչ մի կապ չունի, երեկվանից անցակետ տեղադրելով՝ Ադրբեջանը պաշտոնապես փակեց այդ ճանապարհը»,- ասել է նա:

Ռուբինյանը զգուշացրել է իրական ցեղասպանության վտանգի մասին:

«Արդեն մի քանի նիստում ես խոսում եմ այն մասին, որ Լեռնային Ղարաբաղի 120 հազար հայերի կյանքը վտանգված է: Ես չեմ խոսում նրանց քաղաքական կամ մարդու իրավունքների մասին, ես խոսում եմ իրական ցեղասպանության վտանգի մասին: 120 հազար քաղաքացի դարձել է  Ադրբեջանի պատանդը, մի երկրի, որն ատում է նրանց։ Հուսով եմ՝ միասին կկանխենք այս և հետագա այլ վայրագությունները»,- ասել է հայաստանյան պատվիրակության ղեկավարը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում