Տարածաշրջանային այցով Հայաստանում են ԵԱՀԿ-ի Մինսկի համանախագահները

Տարածաշրջանային այցով Հայաստանում են ԵԱՀԿ-ի Մինսկի համանախագահները

ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների տարածաշրջանային այցի շրջանակներում Հայաստանում են: Իգոր Պոպովին, Ջեյմս Ուորլիքին, Պիեր Անդրիոյին եւ ԵԱՀԿ-ի գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկին ընդունել է Նախագահ Սերժ Սարգսյանը:

Համանախագահները հանրապետության Նախագահին ներկայացրել են Բաքվում իրենց ունեցած հանդիպումների տպավորությունները: Քննարկվել է ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման բանակցային գործընթացի այս փուլում առկա մտահոգություններն ու հետագա քայլերին վերաբերող հարցեր: Նախագահ Սարգսյանը ողջունել է հունվարի 27-ին Կրակովում համանախագահների հայտարարությունը:

Այն, Նախագահի համոզմամբ, որոշակիորեն տարբերվում էր նախորդներից: Դրանում ի վերջո Ադրբեջանին կոչ արվեց հավատարիմ մնալ հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված իր հանձնառություններին:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում