Մայրաքաղաքում տրանսպորտային երթուղիների վերաբերյալ հավելվածների մի մասն արդեն մշակված է. Գնել Սանոսյան

ԼԼիլիթ Ասատրյան

Երևանում տրանսպորտի առումով լայնածավալ աշխատանքներ են տարվում. դրանք սկսվում են նոր ավտոբուսների գնման գործընթացից մինչև երթուղիների ցանցի որոշակի վերափոխումներ կամ ընդարձակում: ԱԺ-ում «Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2022 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին» զեկույցի քննարկման ժամանակ անդրադառնալով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հակոբ Ասլանյանի հարցին՝ ասաց ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը:

«Վերջնարդյունքում մենք այդ բոլորի հետ նաև միասնական տոմսային համակարգ ենք մտածում ունենալ: Նաև կունենանք հավելվածներ, որոնց մի մասն արդեն մշակված է, և որով մեր քաղաքացիները կարող են հեշտությամբ իրենց հեռախոսի վրա տեսնել` որ երթուղու որ ավտոբուսը քանի րոպեից հետո որ կանգառում կլինի, և այդպես նաև պլանավորեն իրենց գրաֆիկը: Մենք այդ ուղղությամբ որոշակի էլեկտրոնային համակարգ արդեն ունենք, ընդ որում՝ ոչ միայն Երևանի համար՝ նկատի ունենալով, որ երբ հետո մարզերում էլ կունենանք կանոնավոր ուղևորափոխադրումներ, հավելվածը նաև մարզերի համար կծառայի:

Երևանի դեպքում առաջիկայում տոմսային ընդհանուր համակարգի կանցնենք, կարծում եմ՝ դրանով խնդիրը կլուծվի: Մենք պետք է վերգետնյա և ստորգետնյա տրանսպորտային ցանցի երկթուղիները ճիշտ համադրենք»,- ասաց Սանոսյանը՝ նշելով, որ Երևանում ևս 150 նոր ավտոբուսների երթուղիներում հայտնվելը մայրաքաղաքում բավականաչափ կլուծի խնդիրը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում