2022-ին ասֆալտապատվել է 530 կմ ճանապարհ. Գնել Սանոսյան

ԱԱնժելիկա Ժամհարյան

Կառավարության ծրագրի 2022 թվականի կատարողականի վերաբերյալ զեկույցը սկսեց նաև տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարը: Գնել Սանոսյանը հայտնեց՝ նախորդ տարի, սուբվենցիոն ծրագրերով իրականացվածից բացի, ասֆալտապատվել է 530 կմ ճանապարհ: 

«530-ի մեջ 301 կիլոմետրը հիմնանորոգման աշխատանքներ են, մոտ 150 կմ-ը՝ միջին նորոգման աշխատանքներ են, 76 կմ-ը՝ բանկային, վարկային ծրագրերով իրականացվող, այդ թվում՝ Հյուսիս-հարավը, Մ6-ը, կենսական նշանակության ճանապարհները:

Ես այս հատվածում կցանկանայի առանձնացնել հատկապես Սյունիքում իրականացվող աշխատանքները: Խոշոր ծրագրեր ունենք՝ Տաթև-Լծեն, Լծեն-Շամբ, Վերին Խոտանանը շրջանցող, Տեղից Կոռնիձոր գնացող ճանապարհը, Շուռնուխ գնացող, Բարձրավան և Կապան-Ճակատեն ճանապարհները: Բոլորը նոր ճանապարհներ են, որոնք մի քանի առումով են կարևոր, ոչ միայն ենթակառուցվածքային, տրանսպորտային առումով, այլ նաև անվտանգային և ոլորտի զարգացման առումով»,- ասաց Սանոսյանը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում