ԼԼիլիթ Ասատրյան

Արցախի հակաճգնաժամային խորհրդում քննարկվել են ռազմաքաղաքական, սոցիալ-տնտեսական իրավիճակին առնչվող հարցեր

Արցախի հակաճգնաժամային խորհրդում քննարկվել են ռազմաքաղաքական, սոցիալ-տնտեսական իրավիճակին առնչվող հարցեր

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն ընդունել է նախագահին կից հակաճգնաժամային խորհրդի անդամներին՝ կառույցի ղեկավար Տիգրան Պետրոսյանի գլխավորությամբ:

Քննարկվել են 2020 թվականի պատերազմի ու 2022 թվականի դեկտեմբերի 12-ից շարունակվող շրջափակման հետևանքով Արցախում ստեղծված ռազմաքաղաքական, սոցիալ-տնտեսական իրավիճակին առնչվող հարցեր:

Նախագահ Հարությունյանն իր խոսքում կարևորել է պետական իշխանության և հանրային շրջանակների միջև համագործակցությունը ճգնաժամային իրավիճակների հաղթահարման նպատակով՝ համոզմունք հայտնելով, որ նորաստեղծ խորհուրդը դառնալու է այդ գործընթացի կարևոր օղակներից մեկը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում