Կարմրուկի հետ կապված ինչ իրավիճակ է Հայաստանում. նախարարի անդրադարձը

ԼԼիլիթ Ասատրյան

Իրավիճակը կայուն է այս պահին, բայց դա չի նշանակում որ դրսից եկող նոր դեպքեր չեն լինելու: ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով կարմրուկի հետ կապված իրավիճակին՝ ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

Նրա խոսքով՝ դա ևս մեկ անգամ մեզ զգոնացնում է և բոլոր քաղաքացիներին մղում է իրենց երեխաներին տանել ազգային իմունիզացիոն ծրագրով նախատեսված պատվաստումներին:

«Սա նշանակում է մեկ տարեկան և այնուհետև 4 տարեկանից սկսած արդեն կարող են ստանալ երկրորդ դեղաչափը. նաև այն մեծահասակները, որոնք ինչ-ինչ պատճառներով չեն ստացել կամ չեն հիշում, որ ստացել են նման պատվաստում, կարող են դիմել պոլիկլինիկա, պատվաստվել և զերծ մնալ վարակվելու հնարավորությունից:

Մենք ստուգման ֆիլտրերը խստացրել ենք և լայնածավալ հետազոտական աշխատանք ենք անում, որ հնարավոր բոլոր դեպքերը հայտնաբերենք»,- ասաց Ավանեսյանը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում