Նիկոլ Փաշինյանն ընտրվեց վարչապետ

Նիկոլ Փաշինյանն ընտրվեց վարչապետ

Մայիսի 8-ին Նիկոլ Փաշինյանը, խորհրդարանական ձայների մեծամասնությամբ՝ 59 ձայն, ընտրվեց Հայաստանի Հանրապետության վարչապետ: 

Օրենսդիրի հատուկ նիստում երկրորդ անգամ տեղի ունեցան վարչապետի ընտրություններ: Առաջադրված միակ թեկնածուն «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն էր: Նա առաջադրվել է պատգամավորների թվի 1/3-ից ավելի՝ 41 ստորագրությամբ: Նրա առաջադրմանն ու թեկնածությունը սատարելու մասին հայտարարել էին «Ելք», «Ծառուկյան» և «ՀՅԴ» խմբակցությունները: Ընտրվելու համար Փաշինյանը պետք է 105 պատգամավոր ունեցող խորհրդարանում ստանար առնվազն 53 ձայն: Վարչապետի ընտրության առաջին փուլը մեկ շաբաթ առաջ էր:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում