ՀՀԿ-ն վերահաստատում է պատգամավորների 1/3-ի առաջադրած վարչապետի թեկնածուին անհրաժեշտ քանակությամբ ձայներ տալու պատրաստակամությունը: Կուսակցության գործադիր մարմնի, ապա ֆրակցիայի հետ համատեղ նիստի ավարտին այս մասին ասել է կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովը:










