ԱԺ նիստը չի կայացել քվորում չլինելու պատճառով

ԱԺ նիստը չի կայացել քվորում չլինելու պատճառով

Մայիսի 2-ին քվորում չապահովելու պատճառով Ազգային ժողովի քառօրյա նիստը չգումարվեց:

Նիստի մեկնարկին գրանցվել էր 29 պատգամավոր: Ներկա էին միայն «Հայաստանի հանրապետական կուսակցություն» խմբակցության պատգամավորներ:

«Ծառուկյան» խմբակցությունից միայն գրանցվել էր խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը, ով հայտարարեց, որ երկրում աննախադեպ իրավիճակ է, և իրենք բոյկոտում են քառօրյա նիստը:

ԱԺ կանոնակարգ-օրենքի համաձայն՝ եթե 4 ժամում քվորում ապահովվի, այսինքն գրանցվի 53 պատգամավոր, ապա նիստը կկայանա:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում