Ապրիլի 7-ը՝ 60 երկվայրկեանի մէջ. արևմտահայերէն լուրեր

ԼԼիլիթ Ասատրյան

Նիկոլ Փաշինեան և Վլատիմիր Փութին քննարկած են Լեռնային Ղարաբաղի մէջ շարունակուող մարդասիրական ճգնաժամը:

Հայաստանի Պաշտպանութեան նախարարութիւնը ծրագրած է մասնակցիլ երկու այլ զօրավարժութիւններու:

Կարմիր խաչի ուղեկցութեամբ Արցախէն 12 բուժառու եւս տեղափոխուած է Հայաստանի մասնագիտացած բժշկական կեդրոններ:

Հայաստանի վարչապետը ընդգծեց հայ-ամերիկեան ռազմավարական օրակարգի շուրջ երկխօսութեան կարևորութիւնը:

Արմէն Գրիգորեան և Ամերիկայի առևտուրի բաժանմունքի փոխքարտուղարը քննարկած են հայ-ամերիկեան ներդրումներու հեռանկարները:

Ռուսաստան կ՛ակնկալէ, որ ոչ ոք չի միջամտէ Անդրկովկասի մէջ կարգաւորման գործընթացին. Լաւրով:

Թուրքիան կ՛աջակցի Ատրպէյճանի և Հայաստանի միջև խաղաղութեան պայմանագիրի շուտափոյթ կնքման:

Իրանի և Ֆրանսայի Արտաքին գործոց նախարարները ընդգծած են փոխադարձ յարգանքի և երկխօսութեան շարունակման անհրաժեշտութիւնը:

Վուչիչ հաւանական համարեց Սըրպիոյ՝ չէզոքութենէն հրաժարիլը:

Իսրայէլի բանակը յայտարարած է, որ թոյլ չի տար ՀԱՄԱՍ-ի արմատականներուն գործել Լիբանանի տարածքէն:

Անի Զէյթունցեան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում