Արագածոտնում կառուցվում են մոդուլային դպրոցներ, բարեկարգվում ճանապարհներ. վարչապետի այցը մարզ

ԼԼիլիթ Ասատրյան

Արագածոտնի մարզի Կարմրաշեն համայնքում են. Վարչապետի նախապես չպլանավորած կանգառի պատճառը երեխաներն էին:

Դպրոց, մանկապարտեզ, բժշկական կենտրոն, սպանդանոց, ճանապարհներ... Ապրիլի 3-ին Արագածոտնի մարզ այցի ընթացքում վարչապետը համայնքներում և տարբեր ուղղություններով իրականացվող աշխատանքներին է հետևել:

Թալին համայնքն է՝ այստեղ պետական բյուջեի միջոցներով վերակառուցվում է համայնքային բժշկական կենտրոնը: Այն համալրված է լինելու բոլոր ծառայություններով: Ծրագրի ընդհանուր արժեքը 1 մլրդ 200 մլն դրամ է:

Սա արդեն 2022-ին սուբվենցիոն ծրագրով իրականացված Թալին քաղաքի նորակառույց կենտրոնական պուրակն է: Ավելի քան 37 մլն դրամ արժողությամբ այս ծրագրի 35 տոկոսը համաֆինանսավորվել է պետբյուջեից:

Սա արդեն Արագածավան բնակավայրն է: 2020-ին այստեղ 70 մլն դրամ ներդրմամբ հիմնվել է սպանդանոց՝ մարզում ամենամեծը:

Մոտ 3 տարի գործող սպանդանոցի գործունեությանն է վարչապետը ծանոթանում:

անասնատերը վճարում չի անում, միսը տանողն է վճարումն անում:

Դպրոցը Գառնահովիտում է: «Փոքրաքանակ երեխաներով համալրված հանրակրթական դպրոցների մոդուլային շենքերի կառուցում» ծրագրի շրջանակում այստեղ մոդուլային տիպի դպրոց է կառուցվում՝ ընդհանուր 700 մլն դրամ արժեքով:

Այս նոր կառուցվող դպրոցում որպեսզի շատ երեխաներ սովորեն, պետք է բնակավայրը զարգանա: Գառնահովիտցիները խնդիրներից են պատմում:

Լուսակնում նույնպես կառուցվում է միջնակարգ դպրոցի մոդուլային տիպի շենք:

Ստեղծվող ենթակառուցվածքները համայնքային կենտրոններ դառնալու ներուժ ունեն. համայանքի բնակիչներին հորդորում է՝ դասերից հետո դպրոցի շենքն օգտագործել այլ նպատակնհերով ևս՝ սպորտային խաղեր, մրցումներ, մշակութային միջոցառումներ:

Մոտ 650 մլն դրամ, և արդյունքում բնակավայրը կունենա այսպիսի դպրոց: Ավարտը նախատեսված է 2023 թ. վերջին: Գյուղի գոյության ընթացքում այսպիսի շինարարություն չի եղել:

Մարզ այցի ընթացքում վարչապետը Զովասար և Կարմրաշեն բնակավայրերում ծաղիկներ է խոնարհել 44-օրյա պատերազմում զոհված տղաների հիշատակին, խոնարհվել Հայրենական մեծ պատերազմում զոհվածների հուշարձանի մոտ:

Հեղինակ՝ Իրինա Մկրտչյան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում