ԳԳոհար Սարգսյան

Փակ է լինելու Սեբաստիայի խաչմերուկից մինչև Տիչինա փողոցի Զորավար Անդրանիկի խաչմերուկ ճանապարհահատվածը

Փակ է լինելու Սեբաստիայի խաչմերուկից մինչև Տիչինա փողոցի Զորավար Անդրանիկի խաչմերուկ ճանապարհահատվածը

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի շինարարության և բարեկարգման վարչության «Երևան քաղաքի մինչև 200 կմ ճանապարհների ընթացիկ նորոգման աշխատանքներ» ծրագրով նախատեսվում է 2023 թ. ապրիլի 4-ից մինչև 2023 թ. ապրիլի 20-ն ընթացիկ նորոգման ենթարկել Երևանի Տիչինա փողոցը:

 

Ըստ այդմ, նշված ժամանակահատվածում փակ է լինելու Տիչինա փողոցի՝ Սեբաստիայի խաչմերուկից մինչև Տիչինա փողոցի Զորավար Անդրանիկի խաչմերուկ ճանապարհահատվածը: Վարորդներին առաջարկում ենք՝ որպես շրջանցիկ ճանապարհ դարձնել Զորավար Անդրանիկի և Շահումյան 16 փողոցները:
 
Ապրիլի 4-ից ապրիլի 10-ն ընկած ժամանակահատվածում էլ ընթացիկ նորոգման կենթարկվի Մոլդովական փողոցը: Այդ հատվածում՝ Գայի պողոտա-Մոլդովական փողոց խաչմերուկից մինչև Թոթովենց-Բագրևանդ-Վախթանգովի փողոցների խաչմերուկ երկկողմանի երթևեկությունը կապահովվի ճանապարհի կեսով:

 

Նախապես հայցում ենք քաղաքացիների ներողամտությունը՝ պատճառվող ժամանակավոր անհարմարության համար:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում