ՀՀ նախագահը հեռախոսազրույց է ունեցել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հետ

ՀՀ նախագահը հեռախոսազրույց է ունեցել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հետ

ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ հեռախոսազրույցում  նախագահ Արմեն Սարգսյանը տեղեկացրել է երկրում ընթացող քաղաքական գործընթացների մասին, շնորհակալություն հայտնել Գլխավոր քարտուղարին՝ հայտարարության կապակցությամբ, որտեղ Գուտերեշը շեշտել էր քաղաքական գործընթացների՝ բացառապես խաղաղ ճանապարհով ընթանալու, զսպվածության դրսևորման և առկա խնդիրները երկխոսության միջոցով, Սահմանադրության, օրենքի գերակայության և մարդու իրավունքների պաշտպանության շրջանակներում լուծելու անհրաժեշտությունը:

Նախագահ Սարգսյանը վերահաստատել է Հայաստանի իշխանությունների ու բոլոր քաղաքական ուժերի հավատարմությունն այս սկզբունքներին:

Նախագահը շնորհակալություն է հայտնել Գլխավոր քարտուղարին՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափում բանակցություններին անվերապահ աջակցելու համար: Մեկ անգամ ևս ընդգծվել է շփման գծում լարվածության հնարավոր աճի բացառման անհրաժեշտությունը: «Հայաստանը հավատարիմ է ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման բանակցային խաղաղ գործընթացին»,- ասել է Արմեն Սարգսյանը:

Նախագահը խոսել է ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի հետ արդյունավետ գործակցության մասին, շեշտել նրա դերը Հայաստանի զարգացմանն ու բարեփոխումներին աջակցելու գործում:

Հայկական կողմի նախաձեռնությամբ տեղի ունեցած հեռախոսազրույցում Արմեն Սարգսյանը վերահաստատել է Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին մասնակցելու` ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարին ուղղված հրավերը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում