ԱԱրսեն Մկրտչյան

Երկու նոր նամականիշ՝ նվիրված «Հայաստան-Ռումինիա համատեղ թողարկում» թեմային

Երկու նոր նամականիշ՝ նվիրված «Հայաստան-Ռումինիա համատեղ թողարկում» թեմային

2023 թվականի ապրիլի 3-ին շրջանառության մեջ է դրվում երկու նամականիշ՝ նվիրված «Հայաստան-Ռումինիա համատեղ թողարկում» թեմային:

Փոստային նամականիշներից յուրաքանչյուրն ունի 400 ՀՀ դրամ անվանական արժեք: Նամականիշներից մեկի վրա պատկերված է հայկական ծագումով ռումինացի հայտնի բժիշկ, գիտնական, աշխարհում առաջին ծերաբուժության ինստիտուտի հիմնադիր, «Հերովիտալ» առաջին հակատարիքային միջոցի ստեղծող Աննա Ասլանի դիմանկարը, իսկ մյուս նամականիշի վրա պատկերված է Աննա Ասլանի լուսանկարը և բողբոջած ճյուղը՝ նոր կյանքի խորհրդանիշը:

Նամականիշների վրա նաև պատկերված են Հայաստանի և Ռումինիայի դրոշները, Աննա Ասլանի ստորագրությունը, ինչպես նաև՝ «ԱՆՆԱ ԱՍԼԱՆ», «ՀԱՄԱՏԵՂ ԹՈՂԱՐԿՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆ-ՌՈՒՄԻՆԻԱ» և «1897-1988» գրառումները՝ հայերեն և անգլերեն:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում