ԼԼիլիթ Ասատրյան

Արարատում և Արմավիրում ջերմաստիճանի անկման պրոցեսը դադարել է

Արարատում և Արմավիրում ջերմաստիճանի անկման պրոցեսը դադարել է

Ինչպես և կանխատեսվել էր, ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը Արարատյան դաշտում և նրա նախալեռնային գոտում գրանցվել են բացասական ջերմաստիճաններ։

Ինչպես հայտնում են Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից, Արարատի մարզում օդի նվազագույն ջերմաստիճանը դիտվել է լուսադեմին՝ ժամը 05։00-07։00-ին, օդում -1․․․-2.4, հողի մակերևույթին՝ -1․․․-3 աստիճան, Արմավիրի մարզում նվազագույն ջերմաստիճանը դիտվել է գիշերը 03։00-05։00-ին, օդում՝ 0․․․-2.5, հողի մակերևույթին՝ 0․․․-4 աստիճան։

Ձևավորված մառախուղի պատճառով, գիշերը 06։00-ից ջերմաստիճանի անկման պրոցեսը դադարել է։


Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում