ԱԱրսեն Մկրտչյան

Առաջիկա օրերին սպասվում են տեղումներ, ջերմաստիճանը ապրիլի 3-5-ը կբարձրանա 12-15 աստիճանով

Առաջիկա օրերին սպասվում են տեղումներ, ջերմաստիճանը ապրիլի 3-5-ը կբարձրանա 12-15 աստիճանով

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից տեղեկացնում են՝  հանրապետության հովտային գոտում, այդ թվում՝ Արարատյան դաշտում ամենացածր ջերմաստիճանը սպասվում է ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերն օդում՝ 0...-2 աստիճան, հողի մակերևույթին՝ -3...-4 աստիճան, որը կդիտվի լուսադեմին, ժամը 05։00-07։00-ը ընկած ժամանակահատվածում։

Հանրապետության նախալեռնային գոտում 1200-1500 մ բարձրություններում, որտեղ ծիրանենին նույնպես գտնվում է ծաղկած վիճակում, ամենացածր ջերմաստիճանը կանխատեսվում է մարտի 31-ի լույս ապրիլի 1-ի գիշերը՝ -2...-4 աստիճան, ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը՝ 0...-2 աստիճան։

Այս հատվածներում ցածր ջերմաստիճանը մարտի 31-ի երեկոյան և ապրիլի 1-ի գիշերը կուղեկցվի նաև տեղումներով՝ ձյան տեսքով:

Ապրիլի 1-ի գիշերը հանրապետության շրջանների զգալի մասում, ապրիլի 1-ի և 3-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, 31-ին և 1-ին լեռնային և նախալեռնային շրջաններում՝ ձյան տեսքով։ Ապրիլի 2-ին, 3-ի գիշերը, 4-5-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Առանձին հատվածներում՝ մառախուղ:

Քամին՝ հյուսիսարևմտյան՝ 4-6 մ/վ, մարտի 31-ին, ապրիլի 2-ին, 5-ին առանձին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը ապրիլի 1-ի գիշերը կնվազի 3-6 աստիճանով, ապրիլի 2-ի ցերեկը, 3-5-ն աստիճանաբար կնվազի ևս 12-15 աստիճանով։

Երևանում ապրիլի 1-ին սպասվում են տեղումներ, ապրիլի 3-ի կեսօրից հետո հնարավոր է կարճատև անձրև։ Ապրիլի 2-ին, 4-5-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում