ԳԳոհար Սարգսյան

Վարչապետը հանձնարարել է շահագրգիռ գերատեսչություններին՝ աշխատանք կատարել ցրտահարման ռիսկերը հնարավորինս կանխելու համար

Վարչապետը հանձնարարել է շահագրգիռ գերատեսչություններին՝ աշխատանք կատարել ցրտահարման ռիսկերը հնարավորինս կանխելու համար

Կառավարության այսօրվա նիստում Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է համապատասխան գերատեսչությունների ղեկավարներին՝ ամեն ինչ անել, որպեսզի բերքի ցրտահարման դեպքեր չլինեն, կամ նման դեպքերը նվազագույնի հասցվեն։

«Արդեն մի քանի օր է՝ համապատասխան մարմինները տեղեկություններ են տալիս առաջիկայում եղանակային փոփոխությունների մասին։ Ուզում եմ հրապարակային հանձնարարել Էկոնոմիկայի նախարարությանը, Շրջակա միջավայրի նախարարությանը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը և մարզպետարաններին՝ գյուղացիական տնտեսությունների հետ աշխատելով՝ այնպես անենք, որ ռիսկերը հնարավորինս կանխարգելենք, կառավարենք, որպեսզի ցրտահարումներ չլինեն կամ նվազագույն աստիճանի հասցվեն։ Մաքսիմալ ակտիվ աշխատանք է պետք իրականացնել»,- ասել է վարչապետը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում