ԳԳոհար Սարգսյան

Վաչե Տերտերյանն ընդգծել է ՏԿԵ նախարարության և ԱԶԲ-ի միջև առկա համագործակցության կարևորությունը

Վաչե Տերտերյանն ընդգծել է ՏԿԵ նախարարության և ԱԶԲ-ի միջև առկա համագործակցության կարևորությունը

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը հանդիպել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) գլխավոր տնօրենի տեղակալ Հյահոնգ Յանգի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում էր նաև ՀՀ-ում ԱԶԲ առաքելության ղեկավար Պաուլո Սպանտիգատին:

 

Նախարարի տեղակալը ողջունել է հյուրերին և ընդգծել է ՏԿԵ նախարարության և ԱԶԲ-ի միջև առկա համագործակցության կարևորությունը։ Վաչե Տերտերյանը ներկայացրել է մի շարք ոլորտներում Ասիական զարգացման բանկի հետ արդյունավետ համագործակցության օրինակներ՝ կարևորելով հատկապես սեյսմակայուն դպրոցաշինության ծրագիրը, որը նաև ՀՀ Կառավարության առաջնահերթություններից է:

 

Ասիական զարգացման բանկի գլխավոր տնօրենի տեղակալ Հյահոնգ Յանգը և Պաուլո Սպանտիգատին շնորհակալություն են հայտնել ընդունելության համար և շեշտել, որ նախկին ծրագրերը կյանքի կոչելուց հետո անհրաժեշտ է ներկայացնել նոր ծրագրեր: Հյուրերը ներկայացրել են նաև աշխատանքների ընթացքում ի հայտ եկած խնդիրները, հետաքրքրվել Երևան քաղաքում առկա տրանսպորտային խնդիրներով: 
 

 

Վաչե Տերտերյանը նշել է, որ նոր ծրագրերը պետք է լինեն այնպիսիք, որոնք կփոխեն մեր իրականությունը, և անհրաժեշտություն է մտածել լրացուցիչ ֆինանսական աջակցության մասին: Նախարարի տեղակալը ընդգծել է, որ աշխատանքներն ավելի արդյունավետ կազմակերպելու համար անհրաժեշտ է համագործակցել նաև Ֆինանսների և Էկոնոմիկայի նախարարությունների գործընկերների հետ:
 

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկուստեք կարևորություն ունեցող այլ հարցեր ևս:

Նախարարի տեղակալը ընդգծել է, որ ՀՀ ՏԿԵ նախարարությունը հավատարիմ է մնալու իր հանձնառությանը և ամեն ինչ անելու է առկա և նոր ծրագրերը կյանքի կոչելու, Ասիական զարգացման բանկի հետ համագործակցությունն ավելի ընդլայնելու և զարգացնելու գործում:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում