Գևորգ Պապոյանը և Սիմոնիդա Կորդիչը քննարկել են Հայաստանի և Մոնտենեգրոյի միջև զբոսաշրջության ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Կապան-Գորիս ավտոճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ տուժածների առողջական վիճակը գնահատվում է բավարար

Հայաստանի կանանց հավաքականը տարել է չորրորդ հաղթանակը շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայում

Անցկացվել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ պաշտպանական խորհրդակցություններ

ԷԷլեն Պետրոսյան

Անահիտ Ավանեսյանը մանկական նյարդավիրաբուժության գործում ավանդի համար Վիլյամ Խաչատրյանին պատվոգիր է շնորհել

Անահիտ Ավանեսյանը մանկական նյարդավիրաբուժության գործում ավանդի համար Վիլյամ Խաչատրյանին պատվոգիր է շնորհել

Մանկական նյարդաբանության և նյարդավիրաբուժության ոլորտում առկա իրավիճակը, փոփոխություններն ու զարգացումները քննարկվել են առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի գլխավորությամբ բժշկական կենտրոնների ղեկավարների և մասնագետների հետ հանդիպմանը, որին ներկա էր նաև Սանկտ Պետերբուրգի Պոլենովի անվան նյարդավիրաբուժության ինստիտուտի մանկական ծառայության ղեկավար, դոկտոր, պրոֆեսոր Վիլյամ Խաչատրյանը:

Հանդիպման ընթացքում նախանշվել է աշխատանքային քարտեզ, որի տրամաբանությամբ էլ պետք է զարգացնել ոլորտի առաջընթացը:

Մանկական նյարդաբանական հիվանդությունների հայտնաբերումից մինչև բուժումը, հսկողության գործընթացը կդիտարկվի որպես ամբողջական շղթա, իսկ հատուկ հարթակների միջոցով հնարավոր կլինի ուժեղացնել հիվանդանոցների միջև համագործակցությունը:
 
Հանդիպման ավարտին նախարար Անահիտ Ավանեսյանը մանկական նյարդավիրաբուժության ծառայության զարգացման գործում մեծ ներդրումների, երկար տարիների բեղմնավոր համագործակցության համար Սանկտ Պետերբուրգի Պոլենովի անվան նյարդավիրաբուժության ինստիտուտի մանկական ծառայության ղեկավար, դոկտոր, պրոֆեսոր Վիլյամ Խաչատրյանին պատվոգիր է շնորհել:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում