ԼԼիլիթ Ասատրյան

Դոնֆրիդը Բայրամովի հետ զրույցում մտահոգություն է հայտնել Ադրբեջանի ռազմական տեղաշարժերի կապակցությամբ

Դոնֆրիդը Բայրամովի հետ զրույցում մտահոգություն է հայտնել Ադրբեջանի ռազմական տեղաշարժերի կապակցությամբ

ԱՄՆ պետքարտուղարի օգնական Քերըն Դոնֆրիդը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի ԱԳՆ Բայրամովի հետ: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտնել է ԱՄՆ պետքարտուղարության փոխխոսնակ Վեդանտ Պատելը։

Դոնֆրիդն ու Բայրամովը քննարկել են իրավիճակը տարածաշրջանում և Երևանի ու Բաքվի միջև հարաբերությունների կարգավորումը, ինչպես նաև խաղաղության գործընթացը:

Դոնֆրիդը մտահոգություն է հայտնել տարածաշրջանում լարվածության աճի և Ադրբեջանի ռազմական տեղաշարժերի կապակցությամբ։ Նա ընդգծել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման կարևորությունը` հանուն տարածաշրջանում խաղաղության ու բարգավաճման:

Պետքարտուղարի օգնականը կրկին շեշտել է` կայուն խաղաղության ուղին երկխոսությունն է: Նա վերահաստատել է ԱՄՆ աջակցությունը ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում