ԼԼիլիթ Ասատրյան

ՖԻՆՔԱ-ն բավարարել է հաճախորդի խնդրանքը

ՖԻՆՔԱ-ն բավարարել է հաճախորդի խնդրանքը

ՖԻՆՔԱ ՈՒՎԿ ՓԲԸ-ն անդրադարձել է մարտի 24-ին «Լուրեր» լրատվականով հեռարձակված «Փոքր բիզնեսը ձախողած ընտանիքը խնդրում է 20 օրով հետաձգել ջերմատան հանձնումը» վերնագրով ռեպորտաժին, որի միջոցով վարկային կազմակերպության հաճախորդ Արամայիս Մելքոնյանը խնդրում էր հետաձգել ՖԻՆՔԱ-ի սեփականությունը հանդիսացող ջերմատան հանձնման գործընթացը:

Համաձայն ՖԻՆՔԱ-ի՝ ջերմատունը 2020 թվականից կազմակերպության սեփականությունն է, և, չնայած դրան՝ 3 տարի շարունակ Արամայիս Մելքոնյանին հնարավորություն է տվել շահագործել այն՝ եկամուտ ստանալու նպատակով:

ՖԻՆՔԱ-ն «Լուրերին» տեղեկացրեց, որ հաճախորդին ընդառաջելու հերթական որոշում է կայացրել՝ հանձնման ժամկետը նրա դիմումի համաձայն երկարացնելով ևս 15 օրով:

ՖԻՆՔԱ ՈՒՎԿ ՓԲԸ-ն վերահսկվում է Կենտրոնական բանկի կողմից:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում