ԳԳոհար Սարգսյան

Ավտոճանապարհների որոշ վթարավտանգ տեղամասերում կատարվել են բարելավման աշխատանքներ

Ավտոճանապարհների որոշ վթարավտանգ տեղամասերում կատարվել են բարելավման աշխատանքներ
Համաշխարհային բանկի և ՀՀ Կառավարության ֆինանսավորմամբ իրականացված Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման ծրագրի շրջանակում ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհների որոշ վթարավտանգ տեղամասերում կատարվել են բարելավման աշխատանքներ։
 
Վթարավտանգ կետերի վերացման աշխատանքներ են տարվել Հ-17 Մ-5-Արմավիր–Մ-9 հանրապետական նշանակության ավտոճանապարհի կմ3+310 - կմ3+963 և կմ7+750 – կմ8+805 հատվածների (երկաթգծի ուղեանց և Հացիկ բնակավայր) վթարավտանգ տեղամասերում։ Նշված հատվածներում տեղադրվել են անվտանգության տարրեր (ճանապարհային նշաններ, զգուշացնող մակետներ, աղմկող շերտեր, մետաղական արգելափակոցներ, նշագծում), վերակառուցվել են մայթեր, նորոգվել է երթևեկելի մասը, վերականգնվել է ջրահեռացման համակարգը։
 
Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման ծրագիրն իրականացրել է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամ։
 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում