ԳԳոհար Սարգսյան

Մարտի 20-26-ը ճգնաժամային կառավարման կենտրոնում գրանցվել է 437 դեպք, որից 163-ը՝ արտակարգ

Մարտի 20-26-ը ճգնաժամային կառավարման կենտրոնում գրանցվել է 437 դեպք, որից 163-ը՝ արտակարգ

Մարտի 20-26-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 437 դեպք, որից 163-ը՝ արտակարգ:

 

Մասնավորապես՝ հրդեհի՝ 105, փլուզման՝ 4, երկաթգծի ուղիներին պատահարի, ուժեղ քամու, դիակի հայտնաբերման, դժբախտ պատահարի՝ 1-ական, երկրաշարժի, զինամթերքի հայտնաբերման, օձի նկատման՝ 2-ական, թունավորման՝ 12, ճանապարհատրանսպորտային պատահարի՝ 35, ինչպես նաև՝ կենցաղային կանչի՝ 168, ինքնասպանության փորձի՝ 12, կեղծ ահազանգի՝ 4, հրդեհի ծագման սպառնալիքի՝ 29, հրդեհի կեղծ կանչի՝ 25 և 33 այլ դեպքեր:
 

Եղանակային պայմաններով և այլ գործոններով պայմանավորված՝ գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 15 դեպք: Փրկարարներն օգնություն են ցուցաբերել 27 քաղաքացու և անվտանգ տարածք տեղափոխել ավտոճանապարհներին արգելափակված 17 տրանսպորտային միջոց:

 

Նախորդ շաբաթվա ընթացքում տուժել է 68, զոհվել՝ 16 մարդ: Փրկարարական գործողությունների արդյունքում փրկվել է 4 մարդ:

 

Փրկարար ծառայությունը հորդորում է պահպանել անվտանգության կանոնները:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում