Ձերբակալված պատգամավորներ Նիկոլ Փաշինյանին, Սասուն Միքայելյանին և Արարատ Միրզոյանին դեռ գիշերը հանդիպել էր Ազգային ժողովի նախագահը: Երկրում ստեղծված ներքաղաքական իրավիճակի վերաբերյալ կեսօրին նախագահական նստավայրում խորհրդակցություն անցկացվեց, որից հետո առաջին փոխվարչապետ Կարեն Կարապետյանը բանակցելու գնաց Նիկոլ Փաշինյանի հետ:










