ԼԼիլիթ Ասատրյան

Քաղաքապետարանն ամեն կերպ նպաստելու է գազամատակարարումը Երևանի բոլոր բնակիչներին հասանելի դարձնելուն. Ավինյան

Քաղաքապետարանն ամեն կերպ նպաստելու է գազամատակարարումը Երևանի բոլոր բնակիչներին հասանելի դարձնելուն. Ավինյան

Երևանում իրականացվող բնակելի կառուցապատման աշխատանքները պայմանավորված են անշարժ գույքի առաջնային շուկայի նկատմամբ բարձր պահանջարկով, ինչը թարմացնում և ավելացնում է առկա բնակֆոնդը՝ նաև վկայելով տնտեսական աճող ակտիվության մասին: Այդ մասին ասված է Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Ավինյանի Ֆեյբուքի էջում։

 
Հնարավոր է սա 7 մարդ, մարդիկ նստած են, մարդիկ կանգնած են and ներսում նկարն է
 
«Մյուս կողմից առկա կոմունիկացիոն ենթակառուցվածքների հզորությունը բավարար չէ սպառողների աճող թվին անխափան ծառայություններ մատուցելու համար:
 
Հնարավոր է սա 11 մարդ, մարդիկ կանգնած են, մարդիկ նստած են and ներսում նկարն է
 

Այսօր մեր քաղաքում կան նորակառույց թաղամասեր, որոնք միացված չեն գազամատակարարման ցանցին ենթակառուցվածքների սակավության պատճառով:

 
Քաղաքապետարանում հրավիրված խորհրդակցությանը խնդիրը քննարկեցինք ավագանու անդամների, վարչական շրջանների ղեկավարների, կառուցապատողների և ոլորտի պատասխանատու կառույցների ներկայացուցիչների հետ:
 

Կառուցապատողների հայկական ասոցիացիան արդեն իսկ 6.5 կմ երկարությամբ գազամատակարարման նոր ցանց է կառուցել, որը հնարավորություն ունի ընդլայնման:

 
Քաղաքապետարանն իր հերթին ամեն կերպ նպաստելու է այս գործընթացին՝ գազամատակարարումը և մյուս կոմունալ ծառայությունները Երևանի բոլոր բնակիչներին հասանելի դարձնելու համար»,- նշված է գրառման մեջ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում