Երևանում երթերը շարունակվում են. երթևեկությունը կաթվածահար է

Երևանում երթերը շարունակվում են. երթևեկությունը կաթվածահար է

Երևանում շարունակվում է Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած «Իմ քայլը» բողոքի ակցիան: Ապրիլի 23-ի առավոտից մայրաքաղաքում բողոքի երթեր ու հավաքներ են: Ցույցեր են տեղի ունենում քաղաքի տարբեր հատվածներում: Հավաքի մասնակիցները փակել են երթևեկությունը Ռուբինյանց, Նալբանդյան - Սայաթ-Նովա, Սարյան փողոցներում: Փակ է Մաշտոցի պողոտայի՝ «Փակ շուկայի» հատվածը, «Հաղթանակի» կամուրջը: Ապրիլի 23-ի երթին միացել են դասադուլ հայտարարած ուսանողներ: Բժշկականի ուսանողները բժշկի սպիտակ խալաթներով են դուրս եկել քայլերթի: Կրկին հոգևորականներ են մասնակցել երթին՝ բախումներ թույլ չտալու համար: Ոստիկանության տվյալներով՝ ժամը 12-ի դրությամբ 33 քաղաքացի է բերման ենթարկվել: 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում