ԳԳոհար Սարգսյան

Միայն միջազգային ձևաչափում կարող է տեղի ունենալ բանակցային գործընթաց. Արցախի ԱԳ նախարար

Միայն միջազգային ձևաչափում կարող է տեղի ունենալ բանակցային գործընթաց. Արցախի ԱԳ նախարար

Արցախի ԱԳ նախարար Սերգեյ Ղազարյանն այսօր հրավիրված առցանց ասուլիսում, անդրադառնալով Ստեփանակերտ-Բաքու երկխոսությանը, պատասխանեց հարցին, թե որ դեպքում հանդիպումները կարող են վերածվել բանակցության:

«Ինչպես տեղյակ եք, 44-օրյա պատերազմից հետո ռուսական խաղաղապահների միջնորդությամբ նմանատիպ հանդիպումներ են տեղի ունեցել՝ կապված տեխնիկական, հումանիտար հարցերի հետ: Վերջին հանդիպման օրակարգն ադրբեջանական կողմը փորձել է խեղաթյուրել:

Այդ հանդիպման նպատակն այն էր, որ քննարկվեին ապաշրջափակման իրավիճակով պայմանավորված, էլեկտրամատակարարման, գազամատակարարման հետ կապված հարցերը: Միևնույն ժամանակ, մենք պատրաստակամ ենք նույն ձևաչափով ռուս  խաղաղապահների միջնորդությամբ նշված հարցերի լուծման համար ունենալ հանդիպումներ:

Ինչ վերաբերում է լիարժեք բանակցային գործընթացին, բազմիցս նշել ենք, որ միայն միջազգային ձևաչափում կարող են տեղի ունենալ նման հանդիպումներ»,- ասաց նա:

Արցախի արտգործնախարարն ավելացրեց, որ անհրաժեշտ են ստանձնած պարտավորությունների կատարման երաշխիքներ: 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում