ԼԼիլիթ Ասատրյան

Հրդեհ Չարենցավան քաղաքում

Հրդեհ Չարենցավան քաղաքում

Մարտի 22-ին` ժամը 20:16-ին, Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Չարենցավան քաղաքի Շահումյան փողոցի տներից մեկում։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Շահումյան փողոցում գտնվող ամառանոցում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 20:32-ին, մարվել՝ 20:59-ին: Այրվել են ամառանոցի շոգեբաղնիքի կառուցատարրերը (մոտ 9 քմ), շքամուտքը (մոտ 7 քմ), սանհանգույցը (մոտ 2 քմ), և ջերմահարվել՝ առաստաղի փայտե երեսպատումը (մոտ 20 քմ):

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում