ԼԼիլիթ Ասատրյան

Քաղաքապետարանի ծրագրերն էապես կնպաստեն Նորք-Մարաշի տրանսպորտային ենթակառուցվածքներին և մշակութասպորտային կյանքին. Ավինյան

Քաղաքապետարանի ծրագրերն էապես կնպաստեն Նորք-Մարաշի տրանսպորտային ենթակառուցվածքներին և մշակութասպորտային կյանքին. Ավինյան

Նորք-Մարաշը տարբերվում է Երևանի մյուս վարչական շրջաններից իր տարածքով և բնակչությամբ, սակայն այստեղ էլ բնակիչները կիսում են նույն հոգսերը և ունեն նույն խնդիրները, ինչ մեր մյուս քաղաքացիները, Ֆեյսբուքի իր էջում գրել է Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Ավինյանը:

 
Հնարավոր է սա 2 մարդ, մարդիկ կանգնած են and դրսում նկարն է
 

«Քաղաքապետարանը մի շարք ծրագրեր է նախագծել, որոնք էապես կնպաստեն Նորք-Մարաշի տրանսպորտային ենթակառուցվածքներին և մշակութասպորտային կյանքին:

 
Հնարավոր է սա 3 մարդ, մարդիկ կանգնած են and ներսում նկարն է
 
Հովսեփյան փողոցը և Սարալանջի շրջանցիկ ճանապարհը միացնող նոր ավտոճանապարհի կառուցումը կարևոր այլընտրանքային ուղի է, որի աշխատանքները կսկսենք շուտով:
 
Հնարավոր է սա 14 մարդ, երեխա, մարդիկ նստած են, մարդիկ կանգնած են and ներսում նկարն է
 
Եվս մի մասշտաբային ճանապարհային նախագիծ էլ Նոր Նորքից սկիզբ առնող և Նորք- Մարաշով անցնող ճանապարհն է, որը միանալու է Մյասնիկյան պողոտային ուղեանցով (էստակադ)՝ էապես թեթևացնելով մի քանի ծանրաբեռնված ուղղություններով երթևեկությունը:
 
Նոր սպորտային համալիր է կառուցվելու հեռուստաաշտարակի հարևանությամբ, որը նմանօրինակ առաջին կառույցն է լինելու Նորք-Մարաշում:
 
Ֆուտբոլի նոր մարզադաշտ է կառուցվում 157 դպրոցի հարևանությամբ, իսկ 13-րդ փողոցի մարզադաշտի բարեկարգման համար նախատեսել ենք աշխատանքներ»,- գրել է նա:
 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում