ԳԳոհար Սարգսյան

Սպառողական փոխառություններն ու վարկերը, բնակարանային հիփոթեքային կրեդիտները կտրամադրվեն միայն ՀՀ դրամով

Սպառողական փոխառություններն ու վարկերը, բնակարանային հիփոթեքային կրեդիտները կտրամադրվեն միայն ՀՀ դրամով

Քաղաքացիներին արտարժութային ռիսկերից պաշտպանելու նպատակով փոփոխություններ են կատարվում «Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին» օրենքում:

Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը: 

Փոփոխությունների հեղինակներն են պատգամավորներ Գևորգ Պապոյանը, Արուսյակ Մանավազյանը և Նարեկ Գրիգորյանը:

Բանկերը և վարկային կազմակերպությունները սպառողական փոխառություններն ու վարկերը, բնակարանային հիփոթեքային կրեդիտները կարող են տրամադրել միայն ՀՀ դրամով, իսկ ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձանց բնակարանային հիփոթեքային կրեդիտները` նաև արտարժույթով:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում