ԳԳոհար Սարգսյան

Նախագծի ընդունմամբ Հայաստանում բժշկական օգնության և սպասարկման որակը կբարելավվի

Նախագծի ընդունմամբ Հայաստանում բժշկական օգնության և սպասարկման որակը կբարելավվի

Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց ««Լիցենզավորման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը: 

Նախագծի ընդունումը կնպաստի Հայաստանում բժշկական օգնության և սպասարկման որակի բարելավմանը: Ըստ նախագծի՝ բժշկական կազմակերպությունների լիցենզավորումը կիրականացվի պարբերաբար: Յուրաքանչյուր 5 տարին մեկ կազմակերպությունը պետք է հավաստի, որ համապատասխանում է տվյալ պահին առկա լիցենզավորման բոլոր պահանջներին: 

Նախատեսվում են ծավալուն փոփոխություններ լիցենզավորման կարգերում, ավելի ու ավելի բարձրացվելու են չափորոշիչներն ինչպես ենթակառուցվածքների, այնպես էլ սարքավորումների, մասնագիտական հագեցվածության և որոշակի ծառայությունների համախմբման մասով:

Նշվում է, որ կարևորագույն նպատակ է որակյալ բժշկական ծառայությունների մատուցումը, դրանց մեթոդների բարելավումն ու շարունակական արդիականացումը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում