ԳԳոհար Սարգսյան

Նախատեսվում է Կադաստրի կոմիտե ներկայացվող դիմումների քանակը կրճատել՝ դրանց մի մասը դարձնելով թվային

Նախատեսվում է Կադաստրի կոմիտե ներկայացվող դիմումների քանակը կրճատել՝ դրանց մի մասը դարձնելով թվային

Կադաստրի պետական կոմիտեի նախագահի տեղակալ Արևիկ Ավոյանը ԱԺ նիստում ներկայացրեց նախագիծ, որը հնարավորություն կտա ոլորտում թվայնացում իրականացնել:

«Օրինակ՝ նոտարը վավերացնում է առքուվաճառքի պայմանագիրը, տվյալ դեպքում պայմանագիրն էլեկտրոնային եղանակով ներկայացվելու է Կադաստրի կոմիտե: Այսինքն՝ քաղաքացին տվյալ պայմանագիրը այլևս չի ներկայացնելու կոմիտեի գրասենյակ»,- ասաց նա:

Նախատեսվում է նաև Կադաստրի կոմիտեի սպասարկող գրասենյակներում դիմումների քանակն էականորեն նվազեցնել՝ դրանց մի մասը դարձնելով թվային:

«Այսինքն՝ որոշակի դիմումներ, որոնք խիստ նույնականացում չեն պահանջում, մատուցելու են էլեկտրոնային եղանակով` www.e-cadastre.am կայքի միջոցով»,- ասաց նա:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում