ՎՎահե Դավթյան

Հայաստանի անտառածածկ տարածքը կազմում է երկրի ընդհանուր մակերեսի 11,1 տոկոսը

Հայաստանի անտառածածկ տարածքը կազմում է երկրի ընդհանուր մակերեսի 11,1 տոկոսը

Անտառների միջազգային օրը հռչակվել է 2012 թվականի դեկտեմբերի 21-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի որոշմամբ։ Առաջին անգամ այդ օրը նշվել է 2013 թվականի մարտի 21-ին։  Կառավարության որոշմամբ Հայաստանում այն նշվում է նաև որպես Անտառագետի օր։

 

Շրջակա միջավայրի նախարարության հաղորդագրությունում նշված է, որ Անտառների միջազգային օրը ստեղծվել է որպես գլոբալ հարթակ այն մարդկանց համար, որոնք հետաքրքրված են անտառի պահպանմամբ և կլիմայի գլոբալ փոփոխության հետևանքների մեղմացմամբ։
 

Հայաստանի Հանրապետության անտառածածկ տարածքը, վերջին հաշվառման տվյալներով, կազմում է երկրի ընդհանուր մակերեսի 11,1%-ը։

 

ՀՀ կառավարությունն ունի հստակ հանձնառություն՝ պահպանելու, վերականգնելու և ընդլայնելու անտառները և անտառածածկ տարածքները։ Եվ այդ կարևոր գործում պետք է համախմբել բոլոր ջանքերը։
 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում