ՎՎահե Դավթյան

Ֆրանկոֆոնիայի միջազգային օրվա մեկնարկն ազդարարվել է համերգով

Ֆրանկոֆոնիայի միջազգային օրվա մեկնարկն ազդարարվել է համերգով

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ՝ մարտի 20-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում Ֆրանկոֆոնիայի միջազգային օրվա միջոցառումների մեկնարկն ազդարարվել է համերգով:

Համերգին ներկա էին ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Անն Լույոն, նախարարի տեղակալներ Արա Խզմալյանը, Արաքսիա Սվաջյանը, Կարեն Գիլոյանը։

Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի կատարմամբ հնչել են ականավոր ֆրանսիացի կոմպոզիտորների հայտնի ստեղծագործությունները՝ Կամիլ Սեն-Սանս՝ Թավջութակի կոնցերտ թիվ 1, Կլոդ Դեբյուսի՝ «Ծովը» երեք սիմֆոնիկ էսքիզներ, Մորիս Ռավել՝ Բոլերո:

Համերգը ղեկավարել է Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը:

Համերգի մենակատարը անվանի թավջութակահար Ջինգ Ժաոն է: Թավջութակահարը 2005 թվականին արժանացել է Մյունխենի հեղինակավոր ARD International Competition-ի 1-ին մրցանակին, իսկ 2009 թվականին՝ Ճապոնիայի Exxon Mobil Music award մրցանակին:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում