ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն այցելել է «Թումո» կենտրոն

Հայաստանը մասնակցել է Ինտերպոլի Trigger X միջազգային օպերացիային. շրջանառությունից դուրս են բերվել 248 միավոր հրազեն և ավելի քան 11 հազար փամփուշտ

Ոստիկանը 10 րոպե չանցած եղել է դեպքի վայրում․ ՆԳ նախարարը ներկայացրել է մանրամասներ Շաքիի միջադեպից

Դժվար քայլերով շարժվում ենք հանքարդյունաբերությունը բնապահպանական ժամանակակից ստանդարտներին համապատասխանեցնելու ուղղությամբ. Փաշինյան

ԳԳոհար Սարգսյան

Արցախի դերը՝ որպես բանակցող, կարգավորման հարցով անմիջական մասնակից, բարձրացրել ենք ամենաբարձր մակարդակի․ ՀՀ ԱԺ նախագահ

Արցախի դերը՝ որպես բանակցող, կարգավորման հարցով անմիջական մասնակից, բարձրացրել ենք ամենաբարձր մակարդակի․ ՀՀ ԱԺ նախագահ

Արցախի իշխանությունները հնարավորություն ունեն զբաղվելու իրենց իսկ իրավունքներով։ Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։ 

«Հիմա Արցախի իշխանությունները հնարավորություն ունեն և այն, կարծում եմ, լավագույնս օգտագործում են, և իրենք են զբաղվում իրենց իրավունքներով։ Բոլորս կսպասենք, կաջակցենք ու կտեսնենք, թե Արցախի իշխանության արտաքին քաղաքական վեկտորն ինչ փոփոխություններ կապրի և ուր կտանի։

Ես շատ ուրախ եմ, որ այսօր Արցախի դերը՝ որպես բանակցող, անմիջական մասնակից Արցախի կարգավորման հարցով, բարձրացրել ենք ամենաբարձր մակարդակի։ Հիմա Արցախի և Ադրբեջանի իշխանությունները փորձում են ինչ-որ խոսակցության եզրեր գտնել։ Չեմ կարծում, որ պետք է մտնել այդ խոսակցության արանքը և մոդերատորի դեր խաղալ»,- ասաց Սիմոնյանը։

Դիտարկմանը, որ Արցախի ներկայացուցիչները հրաժարվել են Բաքու մեկնելուց, Սիմոնյանն ասաց․ «Գնային Բաքու, ո՞վ էր երաշխավորելու, որ այդ մարդիկ Բաքվից հետ էին գալու»։

Հիշեցնենք, որ Ադրբեջանի իշխանությունները որոշել էին Արցախի ներկայացուցիչներին հրավիրել Բաքու՝ «վերաինտեգրման» բանակցությունների։

Պաշտոնական Ստեփանակերտը հայտարարել է, թե Ադրբեջանի ներկայացուցիչների հետ հանդիպումները կարող են տեղի ունենալ ռուս խաղաղապահների միջնորդությամբ և այնտեղ, որտեղ նախորդ հանդիպումն էր անցել:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում