ԼԼիլիթ Ասատրյան

Հրդեհ Սեբաստիայի փողոցում

Հրդեհ Սեբաստիայի փողոցում

Մարտի 20-ին` ժամը 02։49-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սեբաստիայի փողոցում այրվում է պահեստային տարածք։ Հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչով դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 03։45-ին, մարվել՝ 04։11-ին։ Մոտ 40 քմ տարածքում այրվել են պոլիէթիլենային տոպրակներ, կախովի առաստաղից մոտ 4 քմ հատված և էլեկտրական վահանակ։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում