Ռուսաստանի նկատմամբ ԱՄՆ-ի ագրեսիվ գործելաոճը հետևանքներ կունենա. Զախարովա

Ռուսաստանի նկատմամբ ԱՄՆ-ի ագրեսիվ գործելաոճը հետևանքներ կունենա. Զախարովա

ԱՄՆ իշխանությունները պետք է հասկանան, որ Ռուսաստանի նկատմամբ ագրեսիվ գործելաոճը հետևանքներ կունենա՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Վաշինգտոնը պետք է մտածի իր ավելի ու ավելի ագրեսիվ գործողությունների հետևանքների մասին, որոնք հղի են Ռուսաստանի հետ ուղղակի ռազմական առճակատմամբ և ԱՄՆ-ի համար վիետնամական և աֆղանական ուղղություններում նվաստացուցիչ ձախողման կրկնությամբ»,- ընդգծել է դիվանագետը:

Այս կերպ Զախարովան մեկնաբանել է ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինի ելույթը Կիևին զինելու հարցով: Պենտագոնի ղեկավարը հայտարարել էր, որ Ուկրաինային կփոխանցվի գերմանական արտադրության ավելի քան 150 Leopard տանկ, որոնք պարտավորվել է մատակարարել ընդհանուր առմամբ 9 արևմտյան երկիր: Նա հավելել է, որ բացի դրանից՝ շարունակում է աճել այն պետությունների թիվը, որոնք Կիևին ՀՕՊ միջոցներ են տրամադրում։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում