Օդանավակայանում առանց լիցենզիայի տաքսի ծառայություն մատուցողների թիվը նվազել է

ՄՄարիա Գաբրիելյան

«Զվարթնոց» օդանավակայանում տաքսի ծառայություն մատուցողների նկատմամբ մշտական վերահսկողություն է իրականացնում քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը: Այսօր տեսչականի մասնագետները պարեկային ծառայողների հետ անցկացրած մշտադիտարկման ընթացքում վարչական իրավախախտման արձանագրություն են կազմել հինգ վարորդի նկատմամբ, որոնք չեն ունեցել օդանավակայանում տաքսի վարելու համար անհրաժեշտ հատուկ լիցենզիա: Այս տարի նույն հիմքով արդեն կազմվել է վարչական իրավախախտման 21 արձանագրություն:

Արամ Աղայան (ՀՀ ՔՏՀԱՏՄ տրանսպորտի անվտանգության վարչության գլխավոր մասնագետ) - «Զվարթնոց» օդանավակայանում, օրինակ՝ տաքսու լիցենզիան այլ կարգ ունի, պարտադիր տրանսպորտային միջոցները պետք է լինեն մինչև 7 տարեկան, սպիտակ գույնի և պարտադիր կողային մասերում պետք է լինի «Աերոտաքսի» գրառումը և համապատասխան տարբերանշանները:

Համապատասխան լիցենզիան տրամադրվում է վարորդի անունով, եթե անգամ նա գործակցում է որևէ տաքսի ծառայության հետ:

Արամ Աղայան - Տրանսպորտի անվտանգությունից ենք, տաքսու լիցենզիաներն ենք ստուգում, էս պահին տեսնում ենք, որ չունեք լիցենզիա:

Վարորդ - Ես էդ գործերով զբաղվում եմ, թղթերս արդեն քսերոքս արած, եթե չեք հավատում՝ կարամ ցույց տամ, որ տանեմ տրանսպորտի նախարարություն:

Արամ Աղայան - Համապատասխան արձանագրություն կկազմենք, նոր վարույթի ժամանակ ձեր առարկությունները, ձեր դիտողությունները, մի հատ խնդրեմ, կասեք ընդեղ:

Առանց լիցենզիայի ուղևորափոխադրում իրականացնելու համար վարորդը տուգանվում է 50.000 դրամ:

Արամ Աղայան - Պարբերաբար իրազեկումները իրականացվում են, որպեսզի համապատասխան կազմակերպությունները կամ անհատ ձեռնարկատերերը լիցենզավորվեն, որովհետև առհասարակ օդանավակայաններից փոխադրում իրականացնելու համար պետք է ունենալ օդանավակայանի Արկ դասի լիցենզիա:

Սակայն ոչ բոլոր վարորդներն են տեղյակ, որ օդանավակայանի տարածքում ծառայություն մատուցելու համար հատուկ լիցենզիա է հարկավոր:

Վարորդ - Բացարձակ տեղյակ չեմ եղել, ի՞նչ լիցենզիա, ձևակերպել են կոնֆորտի տակ մեքենաս, պատվեր են տալիս, աշխատում եմ:

Պատասխանատուները նշում են՝ հունվարին «Զվարթնոց» օդանավակայանում փոխադրումներ իրականացնող մեքենաները անհամեմատ ավելի շատ էին, ուսումնասիրությունը փաստում է, որ լիցենզիա չունեցողների մեծ մասը դադարեցրել է կարգազանց գործունեությունը: Վերահսկողությունը շարունակվելու է:

Հեղինակ՝ Լիանա Խաչատուրյան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում